«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Գուգարք» մանկական ճամբարում ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 24 երեխաների համար
15.08.2014,
15:50
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Գուգարք» մանկական ճամբարում, որը հովանավորում է ՀԿԵ-ն, ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 7-14 տարեկան 24 երեխաների համար, հայտնում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Գուգարք» մանկական ճամբարում, որը հովանավորում է ՀԿԵ-ն, ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 7-14 տարեկան 24 երեխաների համար, հայտնում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը:
«Չինարի գյուղի փոքրիկները 16 օր կանցկացնեն Լոռու ամենագեղեցիկ անկյուններից մեկում գտնվող «Գուգարք» մանկական ճամբարում: Երեխաների համար կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ և ծրագրեր, դասընթացներ, ինչը թույլ կտա նրանց հաղթահարել գյուղի գնդակոծման ժամանակ ապրած սթրեսը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Բոլոր ծախսերը հոգացել է Հարավկովկասյան երկաթուղու արհմիությունը՝ ընկերությունում ընդունված սոցիալական ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, երկաթուղայինների երեխաների, ՀԿԵ-ի հովանավորության տակ գտնվող դպրոցի, ինչպես նաև անապահով ընտանիքներից մանուկների համար ամառային հանգստի կազմակերպումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–