«ՀԿԵ» ՓԲԸ–ն կազմակերպել է երկաթուղայինների ընտանիքների 203 երեխաների հանգիստը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարի երկաթուղայինների ընտանիքներից 203 երեխաներ ամառային արձակուրդն անցկացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հովանավորության տակ գործող «Գուգարք» ճամբարում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Այս տարի «ՀԿԵ» ՓԲԸ-ն հոգացել էր ոչ միայն սեփական աշխատողների երեխաների, այլ նաև սահմանամերձ Չինարի գյուղի 22 փոքրիկ բնակիչների ամառային հանգստի ծախսերը:
Երեխաների համար անցկացվեցին տարաբնույթ մշակութային և ժամանցային, սպորտային միջոցառումներ, իսկ Ռոսսոտրուդնիչեստվո գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպվեց նաև ռուսաց լեզվի ամառային Պուշկինյան դպրոց:
««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ու իր աշխատողների և աշխատողների ընտանիքների հանգստի կազմակերպմանը հատուկ ուշադրություն դարձնող ընկերություն, նման ծրագրեր իրականացնում է ամեն տարի և նախատեսում է շարունակել իր քաղաքականությունը նաև ապագայում»,- նշված է հաղորդագրությունում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-