Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀԿԵ-ի՝ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմն իր օրական աշխատավարձը կփոխանցի Կրիմսկի ջրհեղեղից տուժածներին

11.07.2012, 16:01
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության՝ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմն իր մեկ օրվա աշխատավարձը որպես օգնություն կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին:
ՀԿԵ-ի՝ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմն իր օրական աշխատավարձը կփոխանցի Կրիմսկի ջրհեղեղից տուժածներին
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության՝ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմն իր մեկ օրվա աշխատավարձը որպես օգնություն կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, նման որոշումը միաձայն ընդունվել է հուլիսի 11-ին կայացած ընդհանուր ժողովին, որի ընթացքում քննարկվում էր կոլեկտիվ պայմանագրի նախագիծը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Հայաստանի երկաթուղայինները ցավակցում են զոհվածների ընտանիքներին ու բարեկամներին և պատրաստ են տուժածներին հնարավոր օգնություն ցուցաբերել:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-