ՀԿԵ-ում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների ամառային սեզոնին
14.05.2012,
18:43
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր տնտեսություններում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների թեժ սեզոնին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր տնտեսություններում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների թեժ սեզոնին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկաթուղում ուղևորատար վագոնները և լոկոմոտիվները զննության են ենթարկվում ու վերանորոգվում, ստուգվում են գնացքների անվտանգության համակարգերը:
«Մասնավորապես, մինչև մայիսի 27-ը դեպոյում կվերանորոգվի ու կներկվի 31 վագոն, 12 էլեկտրագնացք, 16 վագոնում կուժեղացվի օդափոխության համակարգը, ուղևորափոխադրումների սեզոնին նաև նախապատրաստված են Վորոնեժում հիմնական վերանորոգումն անցած 7 վագոնները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հատուկ նախապատրաստում է անցնում նաև ուղևորներին սպասարկող ողջ անձնակազմը:
Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին պատրաստման շրջանակներում վերանորոգման աշխատանքներ նաև կանցկացվեն Այրում-Գյումրի, Գյումրի-Երասխ, Երասխ-Մասիս և Քանաքեռ-Շորժա հատվածներում:
Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքը կսկսի գործել հունիսի 15-ից, իսկ Երևան-Սևան էլեկտրագնացքը՝ հուլիսի 1-ից:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0-