Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀԿԵ–ն կոչ է անում Գեղարքունիքի մարզի բնակիչներին զգոն լինել անասուններին երկաթուղային ուղեմասով անցկացնելիս

27.03.2013, 19:46
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն կոչ է անում Գեղարքունիքի մարզի` երկաթուղու հարակից գյուղերի բնակիչներին նվազագույնի հասցնել խոշոր և մանր եղջերավոր անասունների գտնվելը երկաթուղային գծերին` գնացքների երթևեկության  անվտանգության մակարդակը բարձրացնելու, երկաթուղու շահագործման պայմանների բարելավման և ճանապարհային կարգուկանոնի բարձրացման նպատակով, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
ՀԿԵ–ն կոչ է անում Գեղարքունիքի մարզի բնակիչներին զգոն լինել անասուններին երկաթուղային ուղեմասով անցկացնելիս
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն կոչ է անում Գեղարքունիքի մարզի` երկաթուղու հարակից գյուղերի բնակիչներին նվազագույնի հասցնել խոշոր և մանր եղջերավոր անասունների գտնվելը երկաթուղային գծերին` գնացքների երթևեկության  անվտանգության մակարդակը բարձրացնելու, երկաթուղու շահագործման պայմանների բարելավման և ճանապարհային կարգուկանոնի բարձրացման նպատակով, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Այդ նպատակով «ՀԿԵ» ՓԲԸ–ի ղեկավարությունը չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել երկաթուղու հարակից տարածքներում գտնվող գյուղական համայնքների ղեկավարների հետ և կոչ է արել նրանց ամենակարճ ժամկետներում ժողովներ անցկացնել համայնքներում, նշանակել երկաթուղու երկայնքով և երկաթուղով անասունների անցկացման համար պատասխանատու անձանց։

Ինչպես լրագրողներին հայտնեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հակոբյանը, խոշոր և մանր եղջերավոր անասուններն արդեն վաղուց լուրջ խնդիր են դարձել երկաթուղայինների համար։

«2012 թվականին գրանցվել է անասունների վրաերթի 28 դեպք, միայն վերջին դեպքի հետևանքով «ՀԿԵ» ՓԲԸ–ն կրել է 1.75 մլն դրամի վնաս (մոտ 2,6 հազար դոլար)։ Մենք առայժմ դատի չենք տալիս, քանի որ հասկանում ենք, որ գյուղացիները նույնպես վնաս են կրում, սակայն քանի որ այս տարվա ապրիլից մենք ավելացնում ենք գնացքների շարժման արագությունը Սևանի ճանապարհին մինչև 60 կմ/ժ նախկին 20 կմ/ժ–ի փոխարեն, խնդիրն ավելի լուրջ է դառնում։ Այժմ մեքենավարները պարզապես չեն հասցնի կանգնեցնել գնացքը` ռելսերին կենդանիների տեսնելով, ինչպես դա արվում էր նախկինում»,– ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ վրաերթի ենթարկելու ռիսկերն աճում են նաև այն պատճառով, որ Սևանի ուղղությամբ գնացքների թիվը կհանի 6-7–ի` նախկին երկուսի փոխարեն։

Սևանի գծային կայարանային միավորման պետ Իշխան Սարգսյանն իր հերթին նշեց, որ վերջին երկու տարիներին Սևանի ուղղությունը նորոգվել է 70 տոկոսով, նորոգվել են նաև կայարանային բոլոր շենքերը։
«Նորոգման աշխատանքները ծրագրվում է ավարտել այս տարվա ընթացքում, ինչի արդյունքում մենք կկարողանանք ավելացնել գնացքների շարժման արագությունը մինչև 70կմ/ժ»,– ավելացրեց նա։

Նա նշեց նաև, որ Սևանի երկաթուղային հատվածով անցնում են բեռնատար գնացքներ, որոնք հիմնականում քարածուխ և ոսկու հանքաքար են տեղափոխում։

«ՀԿԵ» ՓԲԸ–ի կազմակերպած շրջայցի շրջանակներում լրագրողները գնացքով Վարդենիս երկաթուղային կայարանից ուղղվեցին դեպի Ծովագյուղ կայարան։ Կարճ ուղևորության ընթացքում մեքենավարը ստիպված եղավ բազմիցս կանգնեցնել գնացքը երկաթուղային գծերով խոշոր եղջերավոր անասուններին անցկացնելու պատճառով։

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ–ի հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով։--0—