Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հոկտեմբեր՝ օգոստոսին. Սուրենյանը կոչ է արել հայաստանցիներին չզարմանալ

21.08.2020, 16:10
Հոկտեմբեր՝ օգոստոսին. Սուրենյանը կոչ է արել հայաստանցիներին չզարմանալ
Հոկտեմբեր՝ օգոստոսին. Սուրենյանը կոչ է արել հայաստանցիներին չզարմանալ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./ԱՌԿԱ. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է գալիք երկու օրվա եղանակի մասին և կոչ արել չզարմանալ:

«Վաղվանից երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։ Չզարմանաք»,- նշել է Սուրենյանն իր Facebook-յան էջում: 

Հանրապետության տարածքում oգոստոսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով

Երևանում oգոստոսի 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: -0-