Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Սփյուռքի նախարարը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը հաշվեհամարներ բացել Հայաստանի բանկերում

04.04.2015, 19:36
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շաբաթ օրը Երևանում կայացած Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) 88-րդ ընդհանուր ժողովի ընթացքում կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը` հաշվեհամարներ բացել Հայաստանի բանկերում:
Սփյուռքի նախարարը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը հաշվեհամարներ բացել Հայաստանի բանկերում
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շաբաթ օրը Երևանում կայացած Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) 88-րդ ընդհանուր ժողովի ընթացքում կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը` հաշվեհամարներ բացել Հայաստանի բանկերում:

«Վատ չի լինի, եթե դուք հաշվեհամարներ բացեք հայկական բանկերում: Այդպիսով դուք, գրեթե ոչինչ չանելով, խթանում ենք հայկական տնտեսության զարգացումը, ինքներդ էլ շահույթ եք ստանում: Մենք պետք է նմանատիպ մեծ շարժում սկսենք», - հայտարարեց Հակոբյանը:

Միաժամանակ նա կոչ է արել սփյուռքահայերին առնվազն 4 տարին մեկ անգամ հանգիստը կազմակերպել Հայաստանում, ինչը կնպաստի երկրի տուրիզմի ոլորտի զարգացմանը:

«Այս` մշտապես փոփոխվող աշխարհում միայն Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք եռամիասնությունը կարող է հաջողության երաշխիք դառնալ հայության համար», - ավելացրեց նա:

AGBU-ի 88-րդ ընդհանուր ժողովին մասնակցել են ավելի քան 150 պատվիրակներ ողջ աշխարհից: Ժողովի շրջանակներում ապրիլի 1-3-ը տեղի են ունեցել քննարկումներ հետևյալ թեմաներով` «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Հայկական պետականության կերտման մարտահրավերները», «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում»:

Հայ ընդհանուր բարեգործական միությունը հայկական խոշորագույն բարեգործական կազմակերպություններից է: Այն հիմնադրվել է 1906 թ.-ին Կահիրեում` պետական և քաղաքական գործիչ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ:  --0--