Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հռոմի պապը մեդալ է ուղարկել իր դիմանկարը պատրաստած հեղինակին

28.10.2016, 14:36
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեդալ է ուղարկել աշխարհում պոնտիֆիկոսի ամենափոքր դիմանկարի հեղինակին։
Հռոմի պապը մեդալ է ուղարկել իր դիմանկարը պատրաստած հեղինակին

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեդալ է ուղարկել աշխարհում պոնտիֆիկոսի ամենափոքր դիմանկարի հեղինակին։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ինձ անսպասելի նվեր են փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապից` իր ստորագրությամբ մեդալ»,– Facebook–ի իր էջում գրել է աշխատանքի հեղինակ Էդուարդ Տեր–Ղազարյանը։

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հունիսին պոնտիֆիկոսի` Հայաստան կատարած այցի շրջանակում Հռոմի պապին է նվիրել պոնտիֆիկոսի ամենափոքր դիմանկարը։ Ֆրանցիսկոս պապի 1 միլիմետրանոց դիմանկարը փորագրվել է սաթի բեկորի վրա։ Աշխատանքի հեղինակն աշխարհահռչակ մանրանկարիչ Էդուարդ Տեր–Ղազարյանի թոռն է։ -0-