Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում հուլիսի 1–ից միջինը 14%–ով կավելանան զինվորական կենսաթոշակները

10.06.2015, 14:08
Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի որոշում ընդունեց, որի համաձայն` 2015թ.–ի հուլիսի 1–ից միջինը 14%–ով կավելանան զինվորական կենսաթոշակները։
Հայաստանում հուլիսի 1–ից միջինը 14%–ով կավելանան զինվորական կենսաթոշակները
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի որոշում ընդունեց, որի համաձայն` 2015թ.–ի հուլիսի 1–ից միջինը 14%–ով կավելանան զինվորական կենսաթոշակները։

«Կենսաթոշակային ապահովման ոլորտում Հայաստանի կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից է կենսաթոշակների հետևողական բարձրացումը։ Դրա հետ կապված` 2015թ.–ի հուլիսի 1–ից նախատեսվում է բարձրացնել զինվորական կենսաթոշակները։ Մասնավորապես, բազային կենսաթոշակը կկազմի 16 հազար դրամ` 14 հազարի փոխարեն, իսկ ռազմական ստաժի մեկ տարին կգնահատվի 1,5 հազար` 1,3 հազար դրամի փոխարեն»,– գործադիր մարմնի նիստում ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանը։

Նրա խոսքով` բարձրացումները վերաբերում են ինչպես սպաներին, որոնց կենսաթոշակը կկազմի միջինը 90 հազար դրամ` 78,9 հազար դրամի փոխարեն, այնպես էլ շարքային ժամկետային զինվորների հաշմանդամության զինվորական կրթաթոշակներին։

«Մասնավորապես, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսաթոշակը կկազմի 36 հազար դրամ` 31,5 հազար դրամի փոխարեն, երկրորդ խմբի համար` 26 հազար դրամ` 23,1 հազար դրամի փոխարեն, երրորդ խմբի համար` 18 հազար դրամ` 15, 8 հազար դրամի փոխարեն։ Կավելանա նաև երկկողմանի ծնողազուրկ, մինչև 18 տարին չլրացած երեխաների կենսաթոշակը` 70 հազար դրամից մինչև 80 հազար դրամ»,– ընդգծեց Ասատրյանը (1 դոլարը` 476,17 դրամ)։-0-