Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հունվարի 27–ը, հնարավոր է, դառնա ոչ աշխատանքային․ առաջարկվում է այդ օրը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Երեկ, 13:30
Նախագիծը հաստատվելուց հետո  օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրն անմիջապես, և այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր
Հունվարի 27–ը, հնարավոր է, դառնա ոչ աշխատանքային․ առաջարկվում  է այդ օրը սահմանել  Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում հունվարի 27–ը, հնարավոր է, դառնա ոչ աշխատանքային օր։

ԱԺ-ն այսօր քննարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ 

Նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, և այդ օրը սահմանել ոչ աշխատանքային։                                                              

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումն է։                   

Հիշատակի օրն առաջարկվում է նշել հունվարի 27-ին, որպեսզի այն կապ չունենա որևէ կոնկրետ իրադարձության հետ, բայց լինի օր, որը որոշակի խորհուրդ կունենա իր մեջ։                                                       

«Այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշենք և կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին՝ որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենենք բանակի օրը», - նշել է Ռուբինյանը։                  

Նշենք, որ նախագիծը հաստատվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրն անմիջապես, և այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր։