Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հունվարի 28-ին սպասվում է մինչև -30 աստիճան ցուրտ

25.01.2016, 14:20
Մինչև հունվարի 28-ը Հայաստանում կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը, որի հետևանքով Հայաստանում կշարունակի նվազել օդի ջերմաստիճանը, մասնավորապես հունվարի 28-ին դա կհասնի իր պիկին. այդ օրը լեռնային շրջաններում սպասվում է մինչեւ -30 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում եւ Երևանում՝  -15...-17 աստիճան:
Հունվարի 28-ին սպասվում է մինչև -30 աստիճան ցուրտ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Մինչև հունվարի 28-ը Հայաստանում կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը, որի հետևանքով Հայաստանում կշարունակի նվազել օդի ջերմաստիճանը, մասնավորապես հունվարի 28-ին դա կհասնի իր պիկին. այդ օրը լեռնային շրջաններում սպասվում է մինչեւ -30 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում եւ Երևանում՝  -15...-17 աստիճան:

Մեր երկրում եղանակը կրկին կսկսի տաքանալ հունվարի 29-ից: ՀՀ Տարածքային կառավարման և  արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների վրա հիմնվելով այս տեղեկությունը armtimes.com-ին է  փոխանցել կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ հանրապետությունում ձյան տեղումները կշարունակվեն մինչև վաղը՝ հունվարի 26-ի կեսօր: Կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն:

Անդրադառնալով արդեն գրանցված տեղումներին՝ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալն ասել  է, որ անցած գիշեր հանրապետության որոշ հատվածներում տեղումներն այնքան առատ են եղել, որ գրեթե կազմել են ամբողջ ամսվա համար նախատեսված տեղումների նորման:

Խոսքը, օրինակ, Քաջարանի մասին է, որտեղ ձյան ծածկի բարձրությունը հասնում է 63 սանտիմետրի: Ձյան շերտի առավելագույն բարձրությունը այսօրվա դրությամբ Ջերմուկում է՝ 87սմ: Հրազդանում ձյան շերտը 86 սմ է, Ապարանում՝ 65 սմ:

Սուրենյանի հաղորդմամբ՝ Հայաստանի լեռնային մարզերում այս պահին էլ բուք է և ցածր տեսանելություն: Առաջիկայում առավել ինտենսիվ ձյան տեղումներ կլինեն Գյումրի-Ամասիա, Սևան-Մարտունի, Ապարանի, Հրազդան-Ֆանտան, Որոտանի լեռնանցք-Սարավան, Ջերմուկ հատվածներում և հարակից բնակավայրերում: Նշված հատվածներում ձյունը կուղեկցվի բքով, ցածր հորիզոնական տեսանելությամբ, ճանապարհներին կլինի մերկասառույց:

Վաղը՝ հունվարի 26-ին լեռնային մարզերում՝ Շիրակում, Վայոց ձորի լեռներում, Արագածոտնի լեռներում սպասվում է մինչեւ -12 աստիճան ցուրտ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ 1987 թվականին հունվարի 26-ին Հայաստանում գրանցվել է 8.80C տաքություն: Դա համարվում է պատմության մեջ ամենատաք հունվարի 26-ը: Ամենացուրտը եղել է 1991 թվականի հունվարի 26-ը: Գրանցվել է մինչեւ -23.10C ցուրտ:

Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների՝ փետրվարը կլինի նորմայից տաք և առատ տեղումներով ամիս:-0-