Ի՞նչ ետք է անի ՀՀ տաարածք մուտք գործող անձը, որպեսզի դուրս գա 14-օրյա ինքնամեկուսացումից (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․ /ԱՌկա/․ COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկ
Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին ասվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-յան էջում։
«Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։
Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:
Ստորև ներկայացված է թեստավորումն իրականացնող լաբորատորիաների ցանկը:-0-