Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ինեկոբանկը բարելավել է սպառողական վարկերի տրամադրման պայմանները

20.02.2018, 12:26
Ինեկոբանկը բարելավել է սպառողական վարկերի տրամադրման  պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինեկոբանկը բարելավել է սպառողական վարկերի տրամադրման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը բարելավել է սպառողական վարկերի տրամադրման պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ինչպես նշվում է հաղորդման մեջ, հաճախորդների համար բարելավվել է օնլայն տրամադրվող «1 CLICK», «Արագ սպառողական», «Ոսկու գրավով» և «Անշաժ գույքի գրավով» վարկերի և վարկային գծերի պայմանները:

Տոկոսադրույքների և պայմանների էական բարելավում է տեղի ունեցել հատկապես օնլայն եղանակով տրամադրվող «1 CLICK» վարկերի և «Արագ սպառողական վարկերի» մասով։

«1 CLICK» վարկերն այսուհետ կտարամադրվեն 14% տարեկան անվանական տոկոսադրույքով, նույն տոկոսադրույքով կտարամադրվեն նաև «Արագ սպառողական վարկերը»: Տվյալ վարկերի տրամադրման միջնորդավճարը սահմանվել է 0%` նախկին 2%-ի փոխարեն, ինչպես նաև երկարացվել է վարկի մարման ժամկետը՝ մինչև 48 ամիս:

Սակագներին և պայմաններին կարելի է ծանոթանալ Ինեկոբանկի պաշտոնական կայքում` www.inecobank.am :

«1 CLICK» օնլայն վարկ ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել InecoOnline/InecoMobile, կամ գրանցվել առցանց:

Իսկ «Արագ սպառողական վարկ» ստանալու համար պետք է այցելել Ինեկոբանկի մոտակա մասնաճյուղ։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը «1 CLICK» վարկի համար կազմում է 23.98%-24.76%, արագ սպառողական վարկինը` 23,98%։

инекобанк inecobank

Ինեկոբանկն արդեն 22 տարի բարձրորակ բանկային ծառայություններ է մատուցում և սպասարկում է ավելի քան 400,000 հաճախորդ բանկի 24 մասնաճյուղերում:

2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» ծրագիրը, որը ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպե։ 2012թ.-ին Ինեկոբանկն առաջիններից մեկն է ներդրել օնլայն բանկինգ ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով։

2014թ.-ին ստեղծել է InecoMobile հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ ներբեռնումները ֆինանսական հավելվածների շարքում:-0-