«ԻՆԳՈ Արմենիայի» ղեկավարը չի բացառում Հայաստանում ԱՊՊԱ–ի սակագների բարձացման հավանականությունը
11.09.2012,
18:08
«ԻՆԳՈ Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը չի բացառում Հայաստանում ԱՊՊԱ–ի սակագների բարձացման հավանականությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը չի բացառում Հայաստանում ԱՊՊԱ–ի սակագների բարձացման հավանականությունը։
ԱՊՊԱ պոլիսների արժեքը որոշելիս հաշվի են առնվում այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են տրանսպորտային միջոցի տեսակը, վարորդի տարիքն ու վարորդական փորձը, ավտոմեքենային շարժիչի հզորությունը և շահագործման նպատակը Միաժամանակ վարորդի տարիքից կախված նվազագույն գինն ավելանում է, այսինքն՝ որքան շատ փորձ ունի վարորդը, այնքան քիչ է ապահովագրավճարը: Ապահովագրավճարները կազմում են 19-106 հազար դրամ տարեկան: Ապահովագրության փոխհատուցման առավելագույն գումարը մեկ տուժածի համար կազմում է 3 մլն. դրամ, իսկ գույքային վնասի փոխհատուցման դեպքում՝ 1,5 մլն. դրամ:
«Դա պայմանավորված է միջին վիճակագրությունից (ապահովագրական վճարումների) շեղումով, որն աստիճանաբար ստիպում է բաձրացնել սակագները վնասները փոխհատուցելու համար»,– երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալթունյանը։
Հայաստանում ԱՊՊԱ ինստիտուտը ներմուծվել է 2011թ.–ի հունվարի 1–ից։
«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ: ($1 – 412,1 դրամ)-0-