Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

24.01.2020, 15:05
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

Ինչպես նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության Facebook–յան էջում, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Եղվարդի խճ. 15 հասցեում շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ իրականացնելու ընթացքում վնասված ջրատարի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 24-ի ժամը 13.30-ից մինչև հունվարի 26-ը ժամը 01.30-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

  • Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ,
  • Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան փողոցներ՝ նրբանցքներով,
  • Շահումյանի 17-րդ փողոց՝ նրբանցքներով,
  • Եղվարդի խճուղի,
  • Ֆուչիկի փող. 1/3 և Նիկոյան 2 շենքեր 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:-0-