Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

01.06.2020, 16:20
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին նշվում է «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական կայքում:

«Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ — Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ — Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել:

Տարածված հաղորդագրության համաձայն, հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների արդյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ռուսական «Գազպրոմ» ընկերության 100%–անոց դուստր ընկերությունն է։ «Գազպրոմ Արմենիա»–ն զբաղվում է գազամատակարարմամբ Հայաստանի ներքին շուկայում։ Ընկերությունը նաև իրականացնում է գազի տեղափոխում, պահպանում, բաշխում և իրացում, զբաղվում է գազատրանսպորտային համակարգի վերակառուցմամբ, ինչպես նաև գազի ստորգետնյա պահման հզորությունների ընդլայնմամբ: –0–