Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ժամանակավորապես Կասեցվել է Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը

31.01.2020, 17:20
Ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի քաղաքացիների ազատ մուտքը Հայաստան
Ժամանակավորապես Կասեցվել է Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը: Այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:-0-