Ժամակավորապես սահմանափակվում է Հայաստան-Ռուսաստան ցամաքային և օդային հաղորդակցությունը
18.03.2020,
20:48
Ժամակավորապես սահմանափակվում է Հայաստան-Ռուսաստան ցամաքային և օդային հաղորդակցությունը
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ՝ մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ սահմանափակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:
Այս պահին դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակման հաստատված 102 դեպք: -0-