Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

24 ժամով կասեցվել է 45 տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մի շարք մարզերում. պարետի որոշում

13.05.2020, 18:02
24 ժամով կասեցվել է 45 տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մի շարք մարզերում. պարետի որոշում
24 ժամով կասեցվել է 45 տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մի շարք մարզերում. պարետի որոշում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Արտակարգ դրության ժամանակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով արգելվել է Երևանում և մի շարք մարզերում գործող տնտեսվարողների գործունեությունը: Որոշումը հրապարակվել է այսօր ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1317-Ա, N 1321-Ա, N 1326-Ա, N 1327-Ա, N 1333-Ա, հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 11-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը»,- նշվում է հրապարակված որոշման մեջ:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տնտեսվարողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ որոշման մեջ:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ 

Հայաստանում մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:-0-