Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում

20.02.2020, 15:00
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարի հետևանքով: 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

  • Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի ու Սարի Թաղի,

  • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17 համարների, Նար-Դոսի փող. 1-ից-40 համարների, Քրիստափորի փող. 1-ից-15 համարների, Ծխախոտագործների փող. 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,

  • Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21 համարների, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի «Այգեգործական» թաղամասերի,

  • Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

  • Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-