Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Կանադայի վարչապետը ժամանեց Հայաստան

10.10.2018, 21:30
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քիչ առաջ ժամանեց Հայաստան։
Կանադայի վարչապետը ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում։

Կանադայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

«Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր», – նշված է տարածած հաղորդագրությունում։

Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին:–0–