Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

21.11.2024, 17:11
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն ամսական 300 հազար դրամ ստանալ
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Գործադիրի որոշմամբ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Հիմնավորման համաձայն՝ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Սեպտեմբերի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է նոյեմբերի 1-ից:

Որոշմամբ երկու ամսով երկարացվելու է աջակցության վճարման ժամկետը, որի ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 13,800 հազար դրամ: