Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի պատերազմի ընթացքում ՀՀ համայնքներում քաղաքացիների վնասված անշարժ գույքի համար

03.12.2020, 13:30

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով։
 
Փոխհատուցումից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:

Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո կատարում է շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում և 5 օրվա ժամկետում կայացնում է որոշում՝ փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին:

Դիմումը բավարարվելու դեպքում համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին է փոխանցվում 5 աշխատանքային օրերի ընթացքում:–0–