Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Կառավարության որոշմամբ վերացվել են ռազմական դրության շրջանակում գործող որոշ սահմանափակումներ

02.12.2020, 19:51
Կառավարության որոշմամբ վերացվել են ռազմական դրության շրջանակում գործող որոշ սահմանափակումներ
Կառավարության որոշմամբ վերացվել են ռազմական դրության շրջանակում գործող որոշ սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարության որոշմամբ, Հայաստանում դեկտեմբերի 2-ից վերացվում են գործող որոշ սահմանափակումները:

Որոշման տեքստի համաձայն, որը հրապարակվել է կառավարության կայքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաև 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը:

  • Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը:

  • Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

Հայաստանում ռազմական դրություն հայտարարվեց սեպտեմբերի 27-ին ՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ զինված ագրեսիան սկսելու օրվանից: Այն նախատեսում էր, մասնավորապես, Հայաստանում ընդհանուր զորահավաքի հայտարարում և անցկացում, հավաքների ու գործադուլների կազմակերպման, անցկացման և մասնակցության արգելք, ԱԻՆ և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացում:-0-