Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ՍՊԸ-ների բաժնետերերի իրավունքները Հայաստանում

14.11.2013, 14:57
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համապատասխան, ՍՊԸ-ների բաժնետերերի իրավունքները կընդլայնվեն:
Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ՍՊԸ-ների բաժնետերերի իրավունքները Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համապատասխան, ՍՊԸ-ների բաժնետերերի իրավունքները կընդլայնվեն:

Ներկայացնելով օրինագիծը` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այսօր ՍՊԸ ընդհանուր ժողով հրավիրելու իրավունք ունի միայն ընկերության Տնօրենների խորհուրդը:

«Առանց նրա համաձայնության բաժնետերերը նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող ժողովներ գումարել, ինչը սահմանափակում է նրանց իրավունքները: Լրացումներով նախատեսվում է, որ ՍՊԸ ընդհանուր ժողովներ այսուհետ կարող է գումարել ոչ պակաս քան 20 տոկոս բաժնեմասի տիրապետող ցանկացած բաժնետեր», - ասաց Թովմասյանը: -0-