Հայաստանի հյուսիս-արևելքում տարերային աղետներից տուժած շինությունների վերականգնմանը շուրջ 147 մլն դրամ է ուղղվել
11.09.2014,
15:01
ՀՀ կառավարությունը 147 մլն դրամ է հատկացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գրանցված տարերային աղետներից տուժած շինությունների վերականգնմանը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը 147 մլն դրամ է հատկացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գրանցված տարերային աղետներից տուժած շինությունների վերականգնմանը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Հունիսին գրանցված ուժեղ փոթորկի հետևանքով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում մի քանի տասնյակ շենքեր էին տուժել:
Գևորգյանի խոսքով՝ սահմանամերձ գյուղերում շենքերի վերականգնման հանձնարարականները տրվել են ՀՀ նախագահի և վարչապետի մարզային այցելությունների շրջանակում:
«Միջոցները կուղղվեն Տավուշի մարզի Պառավաքար, Չինարի, Այգեձոր սահմանամերձ համայնքներում և Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում տարերային աղետներից տուժած շենքերի վերականգնմանը», - ասաց Գևորգյանը:
Ինչպես այս կապակցությամբ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այս որոշմամբ կառավարությունը կատարում է իր բոլոր պարտավորությունները աղետից տուժած սահմանամերձ գյուղերում վերականգնողական աշխատանքների իրականացման հարցում: ($1 –ը` 411,26 դրամ)–0—