Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ կառավարությունը 2 տարով երկարացրել է սիրիահայերի համար անձնական իրերն առանց տուրքի ներկրելու ժամկետը

18.09.2014, 15:56
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 2 տարով երկարացնել սիրիահայերի համար անձնական իրերն առանց տուրքի ներկրելու ժամկետը։
ՀՀ կառավարությունը 2 տարով երկարացրել է սիրիահայերի համար անձնական իրերն առանց տուրքի ներկրելու ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 2 տարով երկարացնել սիրիահայերի համար անձնական իրերն առանց տուրքի ներկրելու ժամկետը։

Ինչպես օրինագծի որոշումը ներկայացնելիս պարզաբանել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ավելի վաղ Հայաստան այցելող սիրիահայերը կարող էին սահմանով տեղափոխել անձնական իրերն առանց մաքսատուրքի վճարման ընդհանուր հիմունքներով՝ 180 օրվա ընթացքում:

«Հաշվի առնելով, որ Սիրիայից ունեցվածքի տեղափոխումը կապված է զգալի դժվարությունների և կորուստների հետ հաղորդակցական խնդիրների պատճառով, առանց տուրքի ներկրման ժամկետը հարկավոր է 2 տարով երկարացնել», - ասաց նախարարը:

Սիրիայի հայկական համայնքը սփյուռքի հզորագույն կառույցներից էր, և մինչև վերջերս այն ուներ մոտ 100 հազար անդամ։ Սիրիայում ստեղծված լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով 2012 թ.–ից սկսվեց պատմական հայրենիք սիրիահայերի հոսքը։ Տարբեր տվյալներով` 2011–2012 թթ.–ին Սիրիայի մոտ 8 հազար քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, և նրանցից մոտ 3 հազարն արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։–0 –