Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել անթույլատրելի խախտումների պատճառով (ՖՈՏՈ)

22.07.2025, 11:41
Անթույլատրելի խախտումներ․ կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել անթույլատրելի խախտումների պատճառով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից, հայտնում է կարգավորող մարմինը։ 

Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: 

инспекция

Այսպես.

  • արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից,

  • առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

  • սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,
инспекция

  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,

  • արտադրական շինությունում պահվում է սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, իրեր,

  • արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: