Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի խախտումների կապակցությամբ․ ՍԱՏՄ

06.11.2025, 14:08
«Աշտարակ Միլկ»–ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի խախտումների կապակցությամբ․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (կաթի մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Շողակաթ), հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Տեսչական մարմնի Երևան կենտրոնի տեսուչների արձանագրած խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Մասնավորապես՝ 

  • հատակների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից, 

  • առաստաղի մակերևույթի վրա կան վնասված հատվածներ, ինչը չի բացառում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը, 

  • արտադրական շինությունների դռները հարթ չեն, պատրաստված չեն չներծծող նյութերից, 

  • կաթի մթերման և պահպանման համար նախատեսված կշեռքի և քարշակ սարքի մակերևույթի վրա առկա են կոռոզիայի հետքեր։ 

Վերահսկող մարմինը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ: