Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին

14.10.2013, 17:01
Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին և ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին` ուղեկցությամբ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին և ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին` ուղեկցությամբ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ծանոթացրեց Հայ Եկեղեցու կարևոր առաքելությանն ու դերակատարությանը մեր ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ քրիստոնեական հավատը զորացրել է հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր, այլև ստեղծագործական կյանքը` հանդիսանալով ինքնության պահպանման հիմնական երաշխիքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին` երաժշտության ու սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված ուժ և եռանդ պարգևի նրանց` նորանոր հաջողություններով շարունակելու խանդավառել և ոգեշնչել հասարակությանը և սնել հատկապես երիտասարդ սերնդին իրենց նվիրյալ ծառայության միջոցով քարոզվող հոգևոր-բարոյական արժեքներով:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Վլադիսլավ Տրետյակն ու Ռայմոնդ Պաուլսն իրենց հերթին երախտագիտություն հայտնեցին հայության հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար, ապա հանդիպման ավարտից հետո այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին:-0-