ԱԺ պատգամավորները սեպտեմբերի 29–ին կդիտարկեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի լրացումները
12.09.2014,
14:53
Հայ խորհրդարանականները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի լրացումները կդիտարկեն սեպտեմբերի 29–ի արտահերթ նիստում, խորհրդարանի հերթական նիստից հետո լրագրողներին ասաց «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ խորհրդարանականները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի լրացումները կդիտարկեն սեպտեմբերի 29–ի արտահերթ նիստում, խորհրդարանի հերթական նիստից հետո լրագրողներին ասաց «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Պատգամավորները հինգշաբթի նիստում միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոփոխությունները։ Լրացումներով նախատեսվում է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դրած կալանքը բանկերում կամ այլ վարկային կազմակերպություններում կտարածվի պարտապանի ոչ ամբողջ հաշվի վրա, ինչպես գործող օրենսդրության մեջ, այլ տուգանքի վճարման ենթակա պարտքի գումարի վրա։
«Մեր խմբակցությունն արդեն հավաքել է ստորագրությունների անհրաժեշտ թիվն արտահերթ նիստ անցկացնելու համար, քանի որ այդ հարցը մեծ կարևորություն է ներկայացնում քաղաքացիների համար»,– ասաց Բիշարյանը` ընդգծելով, որ խմբակցությունը շարունակում է բազմաթիվ բողոքներ ստանալ քաղաքացիներից իրենց հաշիվների վրա կալանքներ դնելու վերաբերյալ։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոփոխությունները կատարվում են քաղաքացիների սեփականության, այդ թվում` դրամական միջոցների պահպանման և պաշտպանության նպատակով, քանի որ վերջին ժամանակներում հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոշում ստանալով հաճախորդի հաշիվների նկատմամբ կալանք կիրառելու մասին, այն դնում են ամբողջ հավի վրա, այլ ոչ այն գումարի, որը նշված է կալանքի մասին որոշման մեջ։
Նախատեսված են նաև բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրվող փոխհատուցումներ հաճախորդի` ԴԱՀԿԾ որոշման մեջ նշված գումարից ավելի մեծ գումարի վրա դրված կալանքի համար։ Մասնավորապես, բանկերը կպարտավորվեն իրենց հաճախորդին վճարել պահպան յուրաքանչյուր օրվա` նորմայից ավելի գումարի 0.1 տոկոսը որպես հաճախորդին հասցրած վնասի փոխհատուցում։
-0-