Կենդանիների պաշտպանն անհեթեթ է համարում տնային կենդանի պահելու համար Հայաստանում ներդրված տուրքը
03.03.2015,
14:27
Տնային պայմաններում կենդանի պահելու համար Հայաստանում սահմանված տուրքը պարզապես անհեթեթ է, երեքշաբթի լրագրողներին ասաց «Դինգո Թիմ» կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կամավոր Վերա Կարապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Տնային պայմաններում կենդանի պահելու համար Հայաստանում սահմանված տուրքը պարզապես անհեթեթ է, երեքշաբթի լրագրողներին ասաց «Դինգո Թիմ» կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կամավոր Վերա Կարապետյանը։
2015 թ.–ի սկզբին մի շարք քաղաքացիներ ծանուցում էին ստացել, որոնք ստորագրվել էին Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների կողմից, որտեղ նշվում է, որ այդ քաղաքացիները պետք է վճարեն 5 հազար դրամ (ավելի քան 10 դոլար) տնային պայմաններում կենդանի պահելու համար։
«Ծանուցում են ստացել անգամ նրանք, ովքեր այս պահին տնային կենդանի չունեն։ Վճարումը պարտադիր կերպով պետք է իրականացվի մինչև տարեվերջ», – նշեց Կարապետյանը։
«Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ քաղաքապետարանը, ոչ մենք` կամավորներս, չգիտենք, թե ինչի վրա են ծախսվելու որպես տուրք հավաքված միջոցները։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի էր սահմանել 5 հազար դրամի տուրք մեկ կենդանու դիմաց Հայաստանի նման երկրում», – նշեց Կարապետյանը։
Նրա խոսքերով` քաղաքապետարանը վկայակոչում է զարգացած երկրների փորձը։ «Ասեմ, որ եթե մյուս երկրներում սահմանվում է տնային կենդանի պահելու տուրք, ապա այդ միջոցները ծախսվում են անտուն կենդանիների համար նախատեսված օթևանների, նրանց խնամքի, սննդի համար, ինչպես նաև այդ կենդանիների համար ստեղծվում են հատուկ այգիներ», – ավելացրեց Կարապետյանը։
Նրա խոսքերով` Հայաստանում նման բան չկա`ո′չ պետության կողմից հովանավորվող օթևան, ո′չ այգի, ո′չ անվճար անասնաբուժական օգնություն, որը նախատեսված է անապահով ընտանիքներում պահվող կենդանիների համար։
«Երբ ընտանիքը, որը անտուն կենդանի է որդեգրում, առանց այդ էլ մեծ ծախսեր է կրում կենդանուն կերակրելու և խնամելու համար, չի կարելի ինչ–որ լրացուցիչ տուրքեր սահմանել նրա համար», – ասաց Կարապետյանը։–0–