Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

«Կենգուրու 2014» միջազգային մաթեմատիկական մրցույթը կանցկացվի մարտի 27–ին Հայաստանի և Արցախի դպրոցներում

26.03.2014, 19:01
«Կենգուրու 2014» միջազգային մաթեմատիկական մրցույթը կանցկացվի մարտի 27–ին Հայաստանի և Արցախի դպրոցներում, հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Կենգուրու 2014» միջազգային մաթեմատիկական մրցույթը կանցկացվի մարտի 27–ին Հայաստանի և Արցախի դպրոցներում
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. «Կենգուրու 2014» միջազգային մաթեմատիկական մրցույթը կանցկացվի մարտի 27–ին Հայաստանի և Արցախի դպրոցներում, հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունը։
 
«Այս տարի մրցույթին մասնակցում է 3-12–րդ դասարանների ավելի քան 44 200 աշակերտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1040 դպրոցից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մրցույթը Հայաստանում անցկացվում է վեցերորդ անգամ։

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն «Այբ» կրթական հիմնադրամն է։

Մրցույթն անցկացվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո։

«Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթը տրամաբանական խնդիրների մրցույթ է, որն անցկացվում է ամեն տարի աշխարհի 63 երկրում։ Մրցույթին մասնակցում է մոտ 7 միլիոն դպրոցական։ Մրցույթի հիմնական նպատակը երեխաների մեջ մաթեմատիկայի նկատմամբ սեր սերմանելն է։ Մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է Փարիզում 1991 թ.-ին, իսկ 1994 թ.-ից այն միջազգային կարգավիճակ ունի:-0-