Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

«Խոզի գրիպից» մահվան 3 դեպք է գրանցվել Հայաստանում. Առողջապահության նախարարություն

08.01.2016, 12:53
Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով երեք դեպք H1N1 վարակի ենթատեսակից (խոզի գրիպ), «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Խոզի գրիպից» մահվան 3 դեպք է գրանցվել Հայաստանում. Առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով երեք դեպք H1N1 վարակի ենթատեսակից (խոզի գրիպ), «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։


«Երկու դեպքում մահը վրա է հասել սիրտ–անոթային հիվանդությունների բարդացումից, մեկ դեպքում` այն պատճառով, որ հիվանդը բուժօգնության է դիմել շատ ուշ։ Բոլոր դեպքերն արձանագրվել են նախորդ տարվա դեկտեմբերին»,– նշում է Առողջապահության նախարարությունում առկա աղբյուրը։

Առողջապահության նախարարության տվյալներով, հունվարի 7–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է 515 մարդ սուր շնչառական վարակով, 126–ին ախտորոշվել է թոքաբորբ։

Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ՍՇՎ–ի և գրիպի դեպքում անհապաղ դիմել բժիշկի։ -0-