ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 265-ի, 16-ն՝ առողջացած
25.03.2020,
11:25
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 265-ի, 16-ն՝ առողջացած
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․ /ԱՌԿԱ/ՀՀ–ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք, 16-ն առողջացած: Ընդհանուր առմամբ անց է կացվել 1315 թեստ։
Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 24-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց մեկ շաբաթով խստացնել երկրում արտակարգ դրության պայմաները։-0-