Չնայած իշխանության քայլերին` հանրային սեկտորում կոռուպցիան լուրջ խնդիր է հանդիսանում Հայաստանում. Transparency International
03.12.2013,
15:03
Չնայած իշխանությունների ձեռնարկած քայլերին` հանրային սեկտորում կոռուպցիան լուրջ խնդիր է ներկայացնում Հայաստանում, երեքշաբթի լրագրողներին ասաց «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չնայած իշխանությունների ձեռնարկած քայլերին` հանրային սեկտորում կոռուպցիան լուրջ խնդիր է ներկայացնում Հայաստանում, երեքշաբթի լրագրողներին ասաց «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Transparency International–ի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ»–ի համաձայն, Հայաստանը մի փոքր բարելավել է դիրքը` աշխարհի 177 երկրների ցանկում զբաղեցնելով 94–րդ տեղը (36 միավոր)` 2012թ.–ին գրանցված 105–112–րդ տեղի (34 միավոր) դիմաց։
«ՀՀ կառավարությունն ուղղված է մի շարք միջազգային ցուցիչներում Հայաստանի ցուցանիշները բարելավելուն, սակայն կոռուպցիայի հարցում անհրաժեշտ է հետևողական պայքար տանել, որի համար քաղաքական կամք է անհրաժեշտ»,– ասաց Հոկտանյանը։
Որպես օրինակ նա նշեց Վրաստանի իրավիճակը, որտեղ իշխանությունների քաղաքական որոշման ընդունման հաշվին իրավիճակը զգալիորեն բարելավվեց 2000–ականների կեսին, «չնայած փոքր–ինչ թուլացավ վերջին տարիներին»։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ նրա, ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ ֆունդամենտալ առումով ոչ մի փոփոխություն չի նկատվում` չնայած որոշ փորձեր են իրականացվում` մասնավորապես էլեկտրոնային կառավարման ներմուծումը, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։
«Նույնիսկ իշխանափոխությունը պարտադիր չէ, որ երկրում կոռուպցիայի ընկալման ցուցանիշի բարելավման հանգեցնի, բարելավման համար քաղաքական կամք է անհրաժեշտ, որպեսզի իր առջև դրվի խնդիրները և ընթանա այդ ուղղությամբ»,– ասաց Հոկտանյանը։
Երկրին տրվող ինդեքսը նշում է պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը և հաշվարկվում է 0-100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բարձր կոռուպցիա ունեցող, իսկ 100-ը՝ երկրում կոռումպացվածության բացակայություն: -0-