Ներկայացվել են Ադրբեջանի կորուստների մասին թարմացված տվյալները հոկտեմբերի 6-ի ժամը 9:00-ի դրությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրե է Ադրբեջանի կորուստների մասին թարմացված տվյալները հոկտեմբերի 6-ի ժամը 9:00-ի դրությամբ:
Այսպիսով, հակառակարդը, ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից կորցրել է 126 ԱԹՍ, 379 միավոր զրահատեխնիկա, 4 ՀԿՌՀ «Սմերչ», ինչպես նաև ունի 3454 սպանված, 16 ուղղաթիռ և 17 ինքնաթիռ:
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 200-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։
Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-