Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Փաշինյան. Կրթական հաստատությունները՝ նախակրթարանները, դպրոցները, բուհերը մարտի 13-ին չեն աշխատի

12.03.2020, 21:31
Փաշինյան. Կրթական հաստատությունները՝ նախակրթարանները, դպրոցները, բուհերը մարտի 13-ին չեն աշխատի
Փաշինյան. Կրթական հաստատությունները՝ նախակրթարանները, դպրոցները, բուհերը մարտի 13-ին չեն աշխատի

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:

Նիստից հետո Փաշինյանը իր Facebook-յան էջում ուղիղ եթերով հայտնել է, որ վաղը՝ մարտի 13-ին կրթական հաստատությունները չեն աշխատի, ո´չ նախակրթարանները, ո´չ դպրոցները, ո´չ բուհերը:

«Վաղը մենք ավելի մանրամասն իրավիճակը կհասկանանք, կգնահատենք և հետագա անելիքների վերաբերյալ տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Փաշինյանը:-0-