Արտերկրում կրթություն ստանալ ցանկացողների համար բաց դռների օր կանցկացվի Երևանում փետրվարի 27–ին
29.01.2015,
16:58
Արտերկրում կրթություն ստանալ ցանկացողների համար փետրվարի 27–ին բաց դռների օր կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում` Հայաթ Փլեյս Երևան հյուրանոցում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «London Eye» հայկական կրթական կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Գայանե Եղիազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Արտերկրում կրթություն ստանալ ցանկացողների համար փետրվարի 27–ին բաց դռների օր կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում` Հայաթ Փլեյս Երևան հյուրանոցում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «London Eye» հայկական կրթական կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Գայանե Եղիազարյանը։
«Միջոցառումը կոչված է ծանոթացնել հայ ուսանողներին առաջատար արտասահմանյան բուհերում կրթություն ստանալու ծրագրերին»,– նշեց Եղիազարյանը։
Նա հայտնեց նաև, որ ծրագիրն իրագործվում է INTO հիմնադրամի տնօրեն Սեմ Ջոնսի հետ վաղեմի համագործակցությամբ։
INTO նախագիծը, որը մշակվել է օտարերկրացի ուսանողների համար բրիտանական համալսարանների հետ համատեղ, բրիտանական բուհեր ընդունվելու նախապատրաստման նոր և բարձրորակ չափանիշներ է պարունակում։
«Պարոն Ջոնսի հետ Հայաստան են ժամանել նաև ամերիկյան, անգլիական և չինական լավագույն բուհերի ներկայացուցիչներ»,– ասաց Եղիազարյանը։
Ջոնսն իր հերթին նշեց, որ INTO նախագիծը հիմնվել է 2005 թվականին Մեծ Բրիտանիայում և այժմ ընդգրկում է 19 կազմակերպություններ ողջ աշխարհում։
Հիմնադրամն աշխատում է ԱՄՆ–ի, Անգլիայի և Չինաստանի առաջատար համալսարանների հետ օտարերկրացի ուսանողներին ակադեմիական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու համար։
«Մեր կրթական կենտրոններն անմիջապես համալսարանների տարածքներում են։ Մեծ Բրիտանիայում մենք համագործակցում ենք այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են «London City»-ն, «EXETER»-ը։ Մենք գործակցում ենք նաև ամերիկյան վեց համալսարանների, մասնավորապես, Հյուսիսային Ֆլորիդայի, Արիզոնայի պետական համալսարանի հետ և այլն»,– ասաց նա` ավելացնելով, որ Չինաստանում հիմնադրամի գործընկերը Նանկինի համալսարանն է։
Ջոնսի խոսքով` օտարերկրացի ուսանողների ուսուցումն այդ բուհերում անցկացվում է անգլերենով։
«Հայ ուսանողները նույնպես կարող են կրթություն ստանալ այդ ուսումնական հաստատություններում»,– ավելացրեց նա։-0-