Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

«Վերին Լարս» հսկիչ անցակետը փակ է ձնահյուսի վտանգի պատճառով. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

18.02.2015, 15:05
Ստեփանձմինդա–Լարս ավտոճանապարհը շարունակում է ամբողջովին փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտին։
 «Վերին Լարս» հսկիչ անցակետը փակ է ձնահյուսի վտանգի պատճառով. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ստեփանձմինդա–Լարս ավտոճանապարհը շարունակում է ամբողջովին փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտին։

Հաղորդագրության համաձայն` ավտոմայրուղին փակ է առատ ձյան տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով։

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերի հարցում։–0–