Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Լարսը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար

26.12.2017, 10:48
Երեքշաբթի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Լարսը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 «Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,– ասվում է հաղորդագրությունում։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվությանը։

Հաղորդվում է, որ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:

Դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: -0-