«Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» 2014թ.–ի մրցույթի հաղթողները Հայաստանում ավտոմեքենաներ կստանան
28.08.2014,
14:54
«Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» 2014 թ.–ի մրցույթի հաղթողները Հայաստանում ավտոմեքենաներ կստանան, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» 2014 թ.–ի մրցույթի հաղթողները Հայաստանում ավտոմեքենաներ կստանան, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։
«Արդեն 14 տարի է` հաստատված ավանդույթի համաձայն, կառավարությունը հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվող Ուսուցչի օրվա նախաշեմին ավտոմեքենաներ է հանձնում «Լավագույն ուսուցչին» և «Լավագույն դաստիարակին»»,– ասաց Հարությունյանը։
Ըստ նրա, ավանդույթը չխախտելու համար կառավարության որոշմամբ առաջարկվում է այդ նպատակներով 2014 թվականին հատկացնել 12.7 մլն դրամ։
Ամեն տարի հոկտեմբերի 5–ին ավելի քան 100 երկրներում նշվում է ուսուցչի օրը, որը հաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ–ն 1994 թվականին որպես Ուսուցչի համաշխարհային օր (World Teaches' Day)։
Դա բոլոր ուսուցիչների, դասախոսների և կրթության ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է։ Օր, երբ նշվում է ուսուցչի դերն ու վաստակը որակյալ կրթության ընթացքում բոլոր մակարդակներով, ինչպես նաև նրա անգնահատելի ավանդը հասարակության զարգացման գործում։ ($1 – 410,20 դրամ)։ -0-