Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Լեգենդար հայկական Արարատ կոնյակը նոր գովազդային արշավ է սկսում

17.10.2016, 18:53
Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է հայկական լեգենդար Արարատ կոնյակի «ԱՐԱՐԱՏ. կենացներ» արշավի մեկնարկի մասին, որի հիմքում են լակոնիկ կենացները։
Լեգենդար հայկական Արարատ կոնյակը նոր գովազդային արշավ է սկսում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է հայկական լեգենդար Արարատ կոնյակի «ԱՐԱՐԱՏ. կենացներ» արշավի մեկնարկի մասին, որի հիմքում են լակոնիկ կենացները։

«Հին ընկերների հետ նոր հանդիպումների համար», «Նրանց համար, ովքեր մեր կյանքը լեցուն են դարձնում». այս և ուրիշ ուղերձները միավորվում են նրանով, որ դրանք փոխանցվում են Ի ՍՐՏԵ՝ և հանդիսանում մեր կյանքը իսկապես լեցուն դարձնող ամենակարևոր հույզերի բառակերպումը»,– ասվում է հաղորդման մեջ։

Ինչպես պատմեցին մամուլի ծառայությունից, գովազդային արշավի համար հարկավոր էր ունիվերսալ միտք, որ կաշխատեր տարբեր երկրների համար և թույլ կտար մարդկային պատմություններ պատմել։

«Այդպես ծնվեց "ԱՐԱՐԱՏ. կենացներ" արշավը։ Չնայած թվացյալ ակնհայտությանը, կենացների կոնցեպտը միանշանակ նորարարական է։ Մի կողմից՝ սա ավանդույթ է, որ հասկանալի ու ընդունված է ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից՝ պարզ, բայց հավերժական արժեքների խոր իմաստով լի ձեւակերպումները թույլ են տալիս բրենդին իր սպառողի հետ դուրս գալ շփման նոր՝ հուզական մակարդակի, հնարավորություն տալով վերջինիս բացահայտել ԱՐԱՐԱՏ-ի արժեքները»,– ասվում է հաղորդման մեջ։

Արշավը մշակվել և իրականացվել է համաշխարհային ճանաչում ունեցող TBWA գործակալության կողմից։ Նրա հիմքում ընկած են տառատեսակային կոմպոզիցիաները, որ ստեղծվել են ձեռքով՝ տառատեսակների վարպետ եւ դիզայներ Յուրի Գորդոնի կողմից։ Բառերը լցնում են գավաթների հատման մակերեսը, իսկ կոնյակը իմաստով է լցնում բառերը՝ ցույց տալով կենացի ծննդյան պահի գեղեցկությունը։ Կենացի պահը ճշգրիտ բնութագրող այս մոտեցումը թույլ տվեց գովազդային վահանակներ պատրաստել 10 տարբեր երկրների համար՝ պահպանելով հաղորդակցման ճանաչելի ոճը։

Նոր գովազդային արշավը, որ ներառում է հեռուստատեսային հոլովակներ, արտաքին գովազդ եւ վաճառքի կետերի համար նախատեսված նյութեր, կանցկացվի Հայաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայում, Սլովակիայում եւ Չեխիայում։

Ամանորի և Սուրբ Ծննդյան շրջանում խանութներում կհայտնվի ԱՐԱՐԱՏ "Հինգ աստղ"՝ նոր, սահմանափակ փաթեթավորմամբ, որպեսզի տոնական պահերը լրացվեն ԱՐԱՐԱՏ-ի անկեղծ կենացներով։

Ուշագրավ է, որ արշավի շրջանակներում ստեղծված տեսահոլովակները հարմարեցված են հեռուստատեսության համար։

Դրանց միտքը նույնպես կառուցված է բրենդի և սպառողի արժեքների համընկման վրա և պատկերազարդված է համակագչային գրաֆիկայի, տառատեսակային կոմպոզիցիաների եւ "կենդանի" նկարահանված արտադրանքի օգտագործմամբ։

Հոկտեմբերին հոլովակները եթերում կլինեն Հայաստանում, Ուկրաինայում և Սլովակիայում։ Կենացների կոնցեպտի առանձնահատուկ արժանիքներից է բացարձակ ճկունությունը, որ թույլ կտա մի քանի տարի չկորցնել արդիականությունը։ ԱՐԱՐԱՏ-ի կենացները իրական մեծահոգության իմաստավորումն են, ուրեմն՝ ի զորու կլինեն հուզել ամբողջ աշխարհով մեկ սփռված ԱՐԱՐԱՏ-ի երկրպագուների սրտերը։ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին: -0-