Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

«Лента.ру» ինտերնետ պորտալի գխավոր խմբագրի պաշտոնում Գալինա Տիմչենկոյին փոխարինել է Ալեքսեյ Գորեսլավսկին

12.03.2014, 19:56
Մարտի 12–ից «Лента.ру» ինտերնետ պորտալի գլխավոր խմբագրի պաշտոնում Գալինա Տիմչենկոյին փոխարինել է Ալեքսեյ Գորեսլավսկին, գրված է կայքէջում։
«Лента.ру» ինտերնետ պորտալի գխավոր խմբագրի պաշտոնում Գալինա Տիմչենկոյին փոխարինել է Ալեքսեյ Գորեսլավսկին
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 12–ից «Лента.ру» ինտերնետ պորտալի գլխավոր խմբագրի պաշտոնում Գալինա Տիմչենկոյին փոխարինել է Ալեքսեյ Գորեսլավսկին, գրված է կայքէջում։

««Ленты.ру»–ի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոն կհեռանա իր պաշտոնից։ Ինչպես Տիմչենկոն հաղորդել է խմբագրությանը, նման որոշում է ընդունել «Афиша-Рамблер-SUP» միավորված ընկերության սեփականատեր Ալեքսանդր Մամուտը», – նշվում է «Ленты.ру» պորտալի հաղորդագրության մեջ։ Նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Գորեսլավսկին։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում մարտի 12–ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գալինա Տիմչենկոն, ով աշխատել է «Ленты.ру»–ում հիմնադրման պահից` 1999 թ.–ից, ղեկավարել է այն 2004 թ.–ից։

Գորեսլավսկին աշխատում է «Афиша-Рамблер-SUP» միավորված ընկերությունում 2013 թ.–ից։ Նա զբաղեցնում է ընկերության գլխավոր տնօրենի արտաքին հաղորդագրությունների հարցերով տեղակալի պաշտոնը։ Մինչև միավորված ընկերություն գալը Գորեսլավսկին գլխավորել է «Взгляд.ру» ինտերնետային ռեսուրսը։–0–