ԼՂՀ ԱԺ խոսնակը Հայաստան-Արցախ գիտակրթական կապերին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակության հետ
10.06.2013,
18:30
ԼՂՀ ԱԺ խոսնակԱշոտ Ղուլյանը Հայաստան-Արցախ գիտակրթական կապերին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ ԱԺ խոսնակԱշոտ Ղուլյանը Հայաստան-Արցախ գիտակրթական կապերին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից
Հունիսի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմի մեջ են Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարիվերդյանը, Երևանի պետհամալսարանի ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը և ՀՀ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։
«Զրույցի ընթացքում երկուստեք հավաստվեց, որ այդ ասպարեզում բավական աշխուժացել են փոխհարաբերությունները, ինչը հետզհետե նկատելի արդյունքների է հանգեցնում։ Միևնույն ժամանակ, զրուցակիցները համակարծիք եղան, որ անելիքները նույնպես դեռ շատ են։ Այդ առումով կարևորվեց երկու հայկական հանրապետությունների կրթության ոլորտում իրականացվող, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների օրենսդրական հիմքերի ներդաշնակ ամրապնդման անհրաժեշտությունը»,– նշում են մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։-0-