Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ԼՂՀ–ում Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն է ստեղծվել

26.06.2013, 17:03
ԼՂՀ կառավարության որոշմամբ` ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»  ոչ կառավարչական հիմնարկը, նշվում է գերատեսչության կայքում։
ԼՂՀ–ում Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն է ստեղծվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ կառավարության որոշմամբ` ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»  ոչ կառավարչական հիմնարկը, նշվում է գերատեսչության կայքում։

Հաղորդագրության համաձայն, կենտրոնի գործունեության նպատակը կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն աջակցելն է, մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

«ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով` կենտրոնի տնօրեն է նշանակվել Մարատ Հասրաթյանը»,– ասվում է հաղորդագրության մեջ:–0–