Սևանա լճի հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ից
25.06.2014,
17:40
Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 հանրային լողափերը, նշված է ՀՀ բնապահպանության նախարարության կայքում:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 հանրային լողափերը, նշված է ՀՀ բնապահպանության նախարարության կայքում:
«2014 թվականին կընդլայնվեն լողափերում մատուցվող ծառայությունները: Հանգստացողները կարող են անվճար օգտվել կայանատեղիից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից», - նշվում է հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ տարեցտարի ավելանում է լողափերի այցելուների թիվը:
«Օրական մոտ երկու հազարից ավելի մարդ է հանգստանում հանրային լողափերում: Եթե 2011-ին այցելուների թիվը լողափեր 100.000 էր, 2012-ին՝ 120.000, ապա 2013-ին հանրային լողափեր են այցելել 150.000-ից ավել քաղաքացի», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է առաջիկայում ավելացնել հանրային լողափերի քանակը:-0-