Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+4

ԼՂՀ նախագահը պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել` Վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ

15.05.2014, 19:25
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի պարգևատրելու մասին հրամանագիր    է  ստորագրել` ԼՂՀ Վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Արցախի  Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի պարգևատրելու մասին հրամանագիր    է  ստորագրել` ԼՂՀ Վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Արցախի  Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Համաձայն հրամանագրի` երկարամյա անբասիր աշխատանքի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը և  ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Հադրութի շրջանային բաժնի պետ։ Արթուր Սարգսյանը։                 

Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ նախագահը ստորագրել է նաև կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:--0-