Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Մանկատների շրջանավարտներին 1.9 միլիարդ դրամ է հատկացվել բնակարան գնելու համար

07.05.2020, 18:36
Մանկատների շրջանավարտներին 1.9 միլիարդ դրամ է հատկացվել բնակարան գնելու համար
Մանկատների շրջանավարտներին 1.9 միլիարդ դրամ է հատկացվել բնակարան գնելու համար
ԵՐԵՎԱՆ, 7 մայսիս․ /ԱՌԿԱ/․ 2019 թ․-ին մանկատների 133 շրջանավարտ բնակարան գնելու հավաստագրեր է ստացել, հինգշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«2019 թվականին սկսվել է մանկատների շրջանավարտներին հավաստագրերի տրամադրման գործընթացը: 1.9 միլիարդ դրամ է հատկացվել ծրագրի բյուջեից, որն ուղղված է կենսական պայմանների բարելավմանը», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ անցյալ տարի կառավարությունը կատարել է այն խոստումը, որը տրվել էր դեռևս 2003 թվականին:

«Այսօրվա դրությամբ՝ 133 քաղաքացիների տրվել են հավաստագրեր, և այդ գործընթացը կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբեր», - ասաց Բաթոյանը: -0-