Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի
10.12.2020,
14:30
Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձը, ինչպես նաև Արցախյան պատերազմին մասնակցած երեխաների ուսման վարձերը:
Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօր՝ դեկտեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ:
Որ ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի՝
- որոնք մասնակցել են մարտական գործողություններին,
- ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին,
- ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։
Շահառուն փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝
- դիմում
- մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում
- անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։
Նշվում է, որ միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։-0-